Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    461
    471

  • EUR

    474
    492

  • RUB

    6,66
    7,46

Կարևոր իրադարձություններ

Գետից դուրս է բերվել “Mercedes-Benz” մակնիշի ավտոմեքենան, 2 անձ հոսպիտալացված է․ ԱԻՆ

17 Մարտ, 2022 19:33
Գետից դուրս է բերվել “Mercedes-Benz” մակնիշի ավտոմեքենան, 2 անձ հոսպիտալացված է․ ԱԻՆ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը` ջրասուզակով․ ժամը 17։58-ին գետից դուրս է բերվել “Mercedes-Benz” մակնիշի ավտոմեքենան։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։

ՀիշեցնենքՄարտի 17-ին, ժամը 02։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։

 

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանի հարևանությամբ, ավտոմեքենան ընկել է գետը․ վարորդը և ուղևորը չեն կարողանում դուրս գալ գետից։

 

Փրկարարները գետից դուրս են բերել Կ․ Ա․-ին (ծնված 2001 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 1981 թ․)։

 

Կ․ Ա․-ն և Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

 

Լրահոս

Դիտել ավելին