Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի Խորհրդարան (լուսանկարներ)

17 Մարտ, 2022 18:37
ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է  Սիրիայի Խորհրդարան (լուսանկարներ)

Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի Խորհրդարան /Ժողովրդական Ժողով/ և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Այս լույսի ներքո, դեսպան Տ. Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ ս/թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրարելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:

Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

 
 
 
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին