Կարևոր իրադարձություններ

Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ․ Վարչապետ

17 Մարտ, 2022 17:15
Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ․ Վարչապետ

Այսօր՝ մարտի 17-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատվաստումային գործընթացին։

«Հարգելի գործընկերներ, արդեն երկրորդ կամ երրորդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: Դեռ 3 շաբաթ առաջ մենք նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը և կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու: Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, իքս պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային, և եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք ունենա, ավելի խիստ ռեժիմների»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը կոչ է արել պատշաճ ձևով շարունակել պատվաստումները:

«Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ: Պետք է հստակ արձանագրել և պետք է ունենանք լիարժեք պատվաստում հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության, և, ի վերջո, դա անվտանգության հարց է»,- նշել է Կառավաության ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին