Կարևոր իրադարձություններ

Երվանդ Սերոբյանը նշանակվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

17 Մարտ, 2022 16:59
Երվանդ Սերոբյանը նշանակվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը մարտի 17-ի նիստում հաստատել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները: 

 Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 19-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին