Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    445
    455

  • EUR

    469,5
    487,5

  • RUB

    6,52
    7,87

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի ԶՈՒ-ի գնդակոծությունների պատճառով՝ Դոնեցկի բնակիչներն առանց ջրի են մնացել

17 Մարտ, 2022 10:40
Ուկրաինայի ԶՈՒ-ի գնդակոծությունների պատճառով՝ Դոնեցկի բնակիչներն առանց ջրի են մնացել

Դոնեցկում պոմպակայանի վրա ուկրաինական ստորաբաժանումների հարվածի պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը, հայտնել են ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Դոնեցկի բնակիչները զրկված են ջրից։ Ուկրաինացի գրոհայինների հարվածի արդյունքում առանց էլեկտրաէներգիայի Է մնում Վերխնեկալմիուսի պոմպակայանը։ Վթարային աշխատանքներ են տարվում»,-նշել են շտաբում։

Փետրվարին Դոնեցկի որոշ շրջանների ջրամատակարարումը կրճատվել է 20-25 տոկոսով՝ Դոնեցկի ֆիլտրի կայանի գնդակոծումների պատճառով: 

Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության տեղեկատվության համաձայն ՝ անցած գիշեր ուկրաինական զորքերը 122 միլիմետր տրամաչափի 14 արկ են արձակել Յասինովատի և կարմիր Պարտիզանի ուղղությամբ և առավոտյան նույնանման 8 արկ՝ Կրեմենեց բնակավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին