Կարևոր իրադարձություններ

Կանխատեսվում է գործազրկություն և գների աճ, կպահանջվեն ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ․ Պուտին

17 Մարտ, 2022 10:25
Կանխատեսվում է գործազրկություն և գների աճ, կպահանջվեն ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր իրողության պայմանների հետևանքով կլինի գործազրկության ու գների աճ, կպահանջվեն ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ։

Իշխանությունների խնդիրն է լինելու նվազագույնի հասցնել վերոնշյալ ռիսկերը․ որոշումներ կկայացվեն կենսաթոշակների, սոցիալական նպաստների բարձրացման վերաբերյալ։

Նախագահը հանձնարարել է մինչև 2022 թվականի վերջ երկրում նվազեցնել աղքատության մակարդակը, ինչը, ըստ նրա, «իրագործելի հանձնարարություն է»:

Երկրի ղեկավարն առաջարկել է նաև ընդլայնել այն մարդկանց աջակցությունը, ովքեր կորցրել են աշխատանքը ՝ վերլուծելով նման ծրագրերի արդյունավետությունը:

Պուտինի խոսքով՝  «Ռուսաստանի դեմ տնտեսական բլից-կրիգ կազմակերպելը ձախողվել է»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին