Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցությունը պառակտված է. խմբակցությունում մի շարք թևեր են առաջացել. «Հրապարակ»

17 Մարտ, 2022 08:44
«Հայաստան» խմբակցությունը պառակտված է. խմբակցությունում մի շարք թևեր են առաջացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչքան անհամերաշխ ու մասնատված են իշխանության մեջ գտնվողները՝ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված, ինտրիգներ հյուսող, նույնքան անհամերաշխ ու մասնատված են նաեւ ընդդիմադիրները, հատկապես՝ ԱԺ ընդդիմությունը։ Ընդ որում, հակասություններ կան ոչ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, այլեւ խմբակցությունների ներսում։

Հատկապես պառակտված է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը, որտեղ մի շարք թեւեր են առաջացել, լիքը դժգոհություններ կուտակվել։ Մի մասը դժգոհ է իրենց պասիվությունից ու կրավորականությունից։ Մյուսները դժգոհ են առաջնորդից, որը չի կառավարում թիմին։ Երրորդները դժգոհ են խմբակցության ղեկավարից։ Եվ բոլորով սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին, որի ելքից է նաեւ կախված Հայաստանի ճակատագիրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին