Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ մեկ անձ հոսպիտալացվել է

16 Մարտ, 2022 18:13
Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ մեկ անձ հոսպիտալացվել է

Մարտի 16-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Ե․) և «Cadillac» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Ի․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

Լրահոս

Դիտել ավելին