Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են

16 Մարտ, 2022 17:49
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին