Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է Ուկրաինայում շվեդական մոդելի չեզոք պետություն ստեղծելու հարցը․ Պեսկով

16 Մարտ, 2022 15:43
Քննարկվում է Ուկրաինայում շվեդական մոդելի չեզոք պետություն ստեղծելու հարցը․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևը առաջարկել է ապառազմականացված պետության շվեդական կամ ավստրիական տարբերակ ստեղծել:Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այս առաջարկը․

«Սա տարբերակ է, որն իսկապես այժմ քննարկվում է և կարող է դիտարկվել որպես փոխզիջում»-ասել Է խոսնակը:

Ավելի վաղ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է չեզոք ապառազմականացված պետության ավստրիական, շվեդական տարբերակ, բայց միևնույն ժամանակ պետություն սեփական բանակով և ռազմածովային ուժերով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին