Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածք մարդասիրական օգնությունը և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները կազատվեն տուրքից․ նախագիծ

16 Մարտ, 2022 13:15
ՀՀ տարածք մարդասիրական օգնությունը և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները կազատվեն տուրքից․ նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ որի՝ նախատեսվում է տուրքից ազատել ՀՀ տարածք մարդասիրական օգնությունը և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները:

«Այս նախագծով տուրքից ազատվում են նաև միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ: Տուրքից ազատվում են ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ ՀՀ պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները: Ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով տեղափոխվող միության անդամ-պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Խոսքը վերաբերում է նաև մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքներին, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքներին:

Նախարարի խոսքով՝ նախագծի աշխատանքային անվանումը նախարարությունում Volterman-ի նախագիծ է, այն կապված է Volterman դրամապանակների հետ։ Իրենք են առաջարկել այդ փոփոխությունը։

Փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 միլիոն դրամի կնվազի, այն բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն արգելքը վերացնելով՝ կավելանա Հայաստանից փոքր արտահանումների ծավալը:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն։

 

Լրահոս

Դիտել ավելին