Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի հետ բանակցություններում փոխզիջման հույս կա. Լավրով

16 Մարտ, 2022 12:59
Ուկրաինայի հետ բանակցություններում փոխզիջման հույս կա. Լավրով

Ռուսական կողմը նշում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները լավ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ Այս մասին չորեքշաբթի RBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես առաջնորդվում եմ մեր բանակցողների գնահատականներով, նրանք նշում են, որ բանակցությունները լավ չեն ընթանում հասկանալի պատճառներով, բայց, այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու որոշակի հույս կա»,- ասել է Լավրովը։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ապագայում ուկրաինական կողմի հետ շփումների, բայց պետք է հասկանալ, թե որն է լինելու դրա ավելացված արժեքը։

«Մենք լավ զրուցել ենք: Մենք պատրաստ կլինենք ապագայում նման շփումների: Բայց նախ և առաջ ցանկալի է հասկանալ նման շփումների ավելացված արժեքը», - ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին