Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում կարգելվի նախագահի հարազատներին բարձր պաշտոններ զբաղեցնել

16 Մարտ, 2022 11:45
Ղազախստանում կարգելվի նախագահի հարազատներին բարձր պաշտոններ զբաղեցնել

Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ուժեղացնել խորհրդարանի դերը և գերկենտրոնականից անցում կատարել նախագահական կառավարման ձևին:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ անհրաժեշտ են հստակ քայլեր Ղազախստանի զարգացման քաղաքական մոդելի վերափոխման ուղղությամբ։ Խոսքը նախևառաջ վերաբերում է կառավարման սուպերնախագահական ձևից նախագահական Հանրապետությանն ուժեղ խորհրդարանի հետ վերջնական անցման մասին», - հայտարարել է Տոկաևը Ղազախստանի ժողովրդին հղած ուղերձում:

«Այսօր մեր երկրում բառացիորեն ամեն ինչ պտտվում է նախագահի շուրջը, և դա սխալ է, մենք պետք է աստիճանաբար հեռանանք այս պրակտիկայից: Պետության երկարաժամկետ շահն ինձ համար ավելի կարևոր է, քան իշխանության որևէ լրացուցիչ լծակ և իրավիճակային ազդեցություն»,- ընդգծել է Ղազախստանի առաջնորդը:

Տոկաևը հայտարարել է, որ պետության ղեկավարի հարազատների համար կարգելվի բարձր պաշտոններ զբաղեցնել:

«Պետության ղեկավարը պետք է հանդես գա որպես բոլոր քաղաքացիների հավասար հնարավորությունների անսասան երաշխավոր։ Ուստի օրենսդրական արգելք կսահմանվի նախագահի մերձավոր ազգականների համար՝ զբաղեցնելու քաղաքացիական ծառայողների և քվազի-պետական հատվածի ղեկավար պաշտոններ», - ասել է Տոկաեւը:

Նրա խոսքով ՝ հունվարյան զանգվածային անկարգություններից հետո կարևոր դասն այն է, որ լիազորությունների կենտրոնացումը պետության բարձրագույն պաշտոնատար անձի ձեռքում, անարդարացիորեն ուժեղացնում է իրեն մոտ կանգնած անձանց և ֆինանսա-օլիգարխիկ խմբերի ազդեցությունը: Եվ այդ պատճառով նրանք պետությունը ընկալում են որպես անձնական գործ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին