Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Աննախադեպ իրավիճակ ԲԴԽ-ում. դատավորների թեկնածուների ցուցակը հետ է կանչվել. «Ժողովուրդ»

16 Մարտ, 2022 08:32
Աննախադեպ իրավիճակ ԲԴԽ-ում. դատավորների թեկնածուների ցուցակը հետ է կանչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել:

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար եւս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար պետք է ընտրի երկու դատավորի այն դեպքում, երբ նշված պալատում ազատ հաստիքներ չկան, արդյունքում պալատի դատավորների թիվը կկազմի 8՝ օրենքով սահմանված 6-ի փոխարեն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ն ԱԺ-ից հետ է կանչել Վճռաբեկի դատավորների թեկնածուների ցուցակը, եւ դեռ ավելին՝ աննախադեպ քայլի են գնացել՝ ոչնչացնելով որոշումը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին