Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմի հայտարարությունները վախի մթնոլորտ ստեղծելուն միտված քայլեր են. Արման Սարգսյան

15 Մարտ, 2022 16:35
Ադրբեջանական կողմի հայտարարությունները վախի մթնոլորտ ստեղծելուն միտված քայլեր են. Արման Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

«Մեզ համար և՛ Արցախ, և՛ Սյունիք, անվտանգային խնդիրներ են, մենք ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային տրամադրություն, վախի մթնոլորտ ստեղծելու, ընդհանուր առմամբ հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են, և քայլեր են իրականացվում, որ լարված վիճակը պահպանվի:

Իրավիճակը կայուն է, սակայն չեմ կարող ասել, որ խնդիր չկա: Կա որոշակի լարվածություն, և մեր յուրային ստորաբաժանումները զգոն են»,- ասել է Սարգսյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին