Կարևոր իրադարձություններ

Զելենսկին ստորագրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը քրեականացնող օրենքը

15 Մարտ, 2022 16:01
Զելենսկին ստորագրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը քրեականացնող օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, ըստ որի Ռուսաստանի հետ համագործակցությունը կքրեականացվի: 

Կորնիենկոն, որը ներկայացնում է «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, հավելել է, որ նոր քրեական հոդվածի տակ կարող են ընկնել նաև Ռադայի պատգամավորները, ովքեր լքել են երկիրը կամ նախկինում «ոչ հայրենասիրական» քաղաքական պաշտոն են զբաղեցրել։ «Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա կան տարբեր թվեր, հիմա չեմ հստակեցնի, 20-ից ավելի ժողովրդական պատգամավորներ Ուկրաինայում չեն»,- մասնավորեցրել է Կորնիենկոն։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Գերագույն ռադայի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոն: 

Քաղաքական գործչի կարծիքով՝ նման արարքների համար իր գործընկերները պետք է դատապարտվեն այս հոդվածով առավելագույն պատժի՝ 15 տարվա ազատազրկման։ Միաժամանակ, Կորնիենկոն ընդգծել է, որ տարբերություն է դնում «ոչ հայրենասեր» պատգամավորների և նրանց միջև, ովքեր գործուղվում են արտերկիր՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին