Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին արցախյան պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին զբոսաշրջային տանը տեղավորելու տեսքով պետությունից խոշոր չափի գումար է հափշտակել․ ԱՀ ՔԿ

15 Մարտ, 2022 15:31
Քաղաքացին արցախյան պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին զբոսաշրջային տանը տեղավորելու տեսքով պետությունից խոշոր չափի գումար է հափշտակել․ ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքի համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1952թ ծնված ԱՁ-ներից մեկի տնօրենը, ով ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնած լինելով 2020թ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին զբոսաշրջային տանը տեղավորելու տեսքով ծառայություն մատուցելու պարտականությունը, շահադիտական շարժառիթով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պետությունից խոշոր չափի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ 2021թ. մայիս ամսից տեղյակ լինելով նշված զբոսաշրջային տանը տեղավորված՝ ԱՀ Հադրութ քաղաքի բնակչի 2021թ փետրվար ամսից ԱՀ ՊԲ զորակոչվելու մասին, 2021թ. մայիսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում նրա անունը ներառել է մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունում և դրանց հիման վրա ստացել և հափշտակել 590.000ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին