Կարևոր իրադարձություններ

Շահումյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է նույն փողոցի 60-ամյա բնակիչը

15 Մարտ, 2022 11:43
Շահումյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է նույն փողոցի 60-ամյա բնակիչը

Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է նույն փողոցի 60-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

60-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին