Կարևոր իրադարձություններ

Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք. նախկին մարզպետը՝ նոր պաշտոն ստանալու մասին. «Հրապարակ»

15 Մարտ, 2022 09:48
Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք. նախկին մարզպետը՝ նոր պաշտոն ստանալու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Նեղվե՞լ եք, որ Ձեզ՝ պատերազմով անցած հրամանատարիդ, ազատեցին Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ փոխարինելով վարչապետի անհայտ օգնականով․ հարցրինք Մելիքսեթ Պողոսյանին։ Մեր զանգի պահին նա շտապում էր մարզպետարան՝ նոր մարզպետի ներկայացման արարողակարգին։

«Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում՝ պաշտոնի լինես, պաշտոնի չլինես։ Ես, սիրելով իմ պետությունը, իմ երկիրն ու ժողովուրդը, միշտ դժվար դաշտում եմ հայտնվել, դուք իմ կենսագրությունն իմանալով՝ էդ հարցը չպիտի տայիք»։

Փաստորեն, իշխանությունը չհարգեց Ձեր կենսագրությունը։ «Եկեք ուրիշ բաներ չխոսենք, իմ տեսակը դա է, ես մինչեւ վերջին շունչ կարողանամ, օգնելու եմ էլի։

Իսկ ինքն էլ գլուխ կհանի, ինձնից երիտասարդ ա»։ Դուք է՞լ եք կարծում, որ երիտասարդ լինելն առավելություն է։ «Դե, ժամանակը ցույց կտա, մենք ասենք իրեն առողջություն, հաջողություն, որ կարողանա էս հոգսերը տանի փառքով-պատվով»։

Իսկ ճի՞շտ է, որ նշանակվելու եք պաշտպանության նախարարի խորհրդական։ «Հլա ես որոշում չեմ կայացրել, բուժվելու խնդիր ունեմ, կորոշենք, կծառայենք։ Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք»։

Բայց այս իշխանություններին կարծես պատերազմ անցած մարդիկ պետք չեն, տեսեք՝ 3 մարզպետներ, որոնք կռվով անցել էին, ազատվեցին՝ Ռազմիկ Պետրոսյանը, Դուք, Ռազմիկ Թեւոնյանը։ Համաձայն չե՞ք։ «Ժամանակը կասի, ես չգիտեմ»»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին