Կարևոր իրադարձություններ

Զելենսկին չորեքշաբթի օրը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

14 Մարտ, 2022 23:30
Զելենսկին չորեքշաբթի օրը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է չորեքշաբթի օրը հեռավար ուղերձով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը այս մասին հաղորդել են գործընկերներին՝  նշելով․

«Մարտի 16-ին Ներկայացուցիչների պալատի և Սենատի բոլոր անդամներին հրավիրում ենք ներկա գտնվելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված հեռավար ուղերձին»։

 

Լրահոս

Դիտել ավելին