Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ՝ բոլոր խնդիրները լուծելի կդառնան, երբ քաղաքն ու քաղաքացին երկխոսության մեջ լինեն․ Հրաչյա Սարգսյան

14 Մարտ, 2022 23:15
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Վստահ եմ՝ բոլոր խնդիրները լուծելի կդառնան, երբ քաղաքն ու քաղաքացին երկխոսության մեջ լինեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես Երևանի քաղաքապետ վստահ եմ` բոլոր խնդիրները լուծելի կդառնան, երբ քաղաքն ու քաղաքացին երկխոսության մեջ լինեն:

Մասնավորապես նաև երիտասարդներին լսելի լինելու համար, հաղթահարելով instagram-ի նկատմամբ կանխակալ վերաբերմունքս` ես այլևս նաև այդ սոցիալական ցանցում եմ:

Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը` խոստանալով կիսվել այդ հարթակում Երևան քաղաքին ու մեր գործունեությանն առնչվող ընթացիկ նորություններով, նոր նախագծերով և լսել Ձեր բոլոր կառուցողական առաջարկները նաեւ այնտեղ:

Պաշտոնական էջի հղումը՝ https://bit.ly/3q6shYJ»։

 

Լրահոս

Դիտել ավելին