Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    445
    455

  • EUR

    469,5
    487,5

  • RUB

    6,52
    7,87

Կարևոր իրադարձություններ

MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կրկին կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը

14 Մարտ, 2022 22:00
MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կրկին կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը

Վաղը՝ մարտի 15-ից 17-ը MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կրկին կններկայացնի իր զբոսաշրջային ներուժը՝ մեկ միասնական տաղավարով։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին կմասնակցեն 13 զբոսաշրջային ընկերություն։
MITT Moscow Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին Հայաստանը տարեց տարի մասնակցել է։ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ 2021թ․-ին ամենամեծ զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից էին: Անցյալ տարի Հայաստան էին ժամանել 350,569 ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքներ և այլն։

Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողօսեանի և ՌԴ, ԱՊՀ երկրների գործընկերների, ոլորտի կներկայացուցիչների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերները և վերջինիս անդրադարձը զբոսաշրջության վրա, ստեղծված իրավիճակում համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը երկրների միջև։

 

Լրահոս

Դիտել ավելին