Կարևոր իրադարձություններ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մարզային և քաղաքային իշխանությունների հետ

14 Մարտ, 2022 18:45
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մարզային և քաղաքային իշխանությունների հետ

Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ ունեցավ հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Ստավրոս Կալաֆատիսի և Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասի հետ։

Ստավրոս Կալաֆատիսի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը քննարկեց Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարևորվեց տարբեր ուղղություններով ոլորտային համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը։ Հույն պաշտոնյան ընդգծեց, որ Սալոնիկի հայ համայնքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու և այն ավելի զարգացնելու գործում։

Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Գյումրի քաղաքի հետ կնքված քույր քաղաքների պայմանագրին առավել կենսունակություն հաղորդելու հարցեր։ Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի և Հունաստանի երկրորդ քաղաքների միջև հնարավոր և անհրաժեշտ է ձևավորել կանոնավոր համագործակցություն, ինչն իր հերթին կարող է նպաստել երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը։ Սալոնիկի քաղաքապետը մեծապես կարևորեց սալոնիկահայության ակտիվ ներգրավվածությունը քաղաքային կյանքի զարգացման տարբեր բնագավառներում։

 

Լրահոս

Դիտել ավելին