Կարևոր իրադարձություններ

Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Դավիթ Գալստյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելուն

14 Մարտ, 2022 18:08
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Դավիթ Գալստյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելուն

ՀՀ դատախազության գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»։

 

Լրահոս

Դիտել ավելին