Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահն ու «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամները քննարկել են անվտանգային ու հումանիտար խնդիրները

14 Մարտ, 2022 17:43
ԱՀ նախագահն ու  «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամները քննարկել են անվտանգային ու հումանիտար խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Հանրապետության անվտանգային ու հումանիտար խնդիրները, ստեղծված իրավիճակը, հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծման հարցերին:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերին ու բարձրացված խնդիրներին առկա հնարավորությունների սահմանում պատշաճ լուծումներ կտրվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին