Կարևոր իրադարձություններ

Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման համար,

14 Մարտ, 2022 17:27
Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման համար,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել հայ-վրացական համագործակցությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Այդ ուղղությամբ, նախարարի խոսքով, առկա է մեծ ներուժ, որը հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել, երբ կառուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Մասնավորապես Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նոր խթան կհանդիսանա էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության զարգացման համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի մատակարարման համար, երբ Հայկական ատոմային էլեկտրակայանը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, կանգ էր առել։

Ռոմեո Միկաուտաձեն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից էլ Վրաստանը նույնպես անցում է կատարում էներգետիկ շուկայի ազատականացման և հույս է հայտնել, որ այս հարթակում համագործակցությունը Հայաստանի հետ ևս հաջողված կլինի։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին