Կարևոր իրադարձություններ

Որոնք են Բաքվի կողմից Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը

14 Մարտ, 2022 16:45
Որոնք են Բաքվի կողմից Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը

Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցություններ վարել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցությունների միջոցով»,- նշել է Աբդուլաևան։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Աբդուլլաևի հրապարակած 5 հիմնարար սկզբունքները սրանք են․

1. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում

2. պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում

3. զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից

4. պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում

5. տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին