Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանը՝ ԼՂ-ից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու լուրերի մասին

14 Մարտ, 2022 15:21
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանը՝ ԼՂ-ից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու լուրերի մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդադառնալով Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությանը։

«Լեռնային #Ղարաբաղ/ից #Ուկրաինա/յի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։

Իսկ այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն»,-գրել է Բաբայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին