Կարևոր իրադարձություններ

Աշտարակում 39-ամյա վարորդը մեքենայով տապալել է երկաթե էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին․ կա վիրավոր

14 Մարտ, 2022 11:32
Աշտարակում 39-ամյա վարորդը մեքենայով տապալել է երկաթե էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանը իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տապալված էլեկտրասյունը տեղափոխել ավտանգ վայր, մայթից հեռացրել են տաղավարի կոտրված մասերը, այնուհետև սահմանազատել տարածքը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին