Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան մթերքներով ապահովված է առաջիկա ամիսների համար․ Դենիս Շմիգալ

13 Մարտ, 2022 14:50
Ուկրաինան մթերքներով ապահովված է առաջիկա ամիսների համար․ Դենիս Շմիգալ

Ուկրաինան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ապահովված է հիմնական սննդամթերքով, երկրի կառավարությունը նաեւ իրականացնում է ցանքատարածությունների աջակցման միջոցառումներ, որոնք շուտով պետք է սկսվեն: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կառավարությունը ռազմական դրության ժամանակ արգելել կամ սահմանափակել է սննդամթերքի անվտանգության համար կրիտիկական նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը։ Խոսքը ցորենի, հնդկացորենի, մսի, ձվի, յուղի, շաքարավազի և այլնի մասին է: Առայժմ հաշվեկշիռները վկայում են, որ Ուկրաինան ապահովված է առաջիկա ամիսներին հիմնական սննդամթերքով: Բայց մենք պետք է մտածենք ապագայի մասին», - հայտարարել Է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին