Կարևոր իրադարձություններ

Երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ. Վահագն Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

13 Մարտ, 2022 13:21
Երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ. Վահագն Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ԱԺ հատուկ նիստը, որտեղ ՀՀ 5-րդ նախագահը երդմամբ ստանձնեց պաշտոնը․

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և Հայաստանի պետական ու մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում հատուկ նիստին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին