Կարևոր իրադարձություններ

Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

13 Մարտ, 2022 12:20
Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին