Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

13 Մարտ, 2022 12:10
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունը ներկայացնոմ է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․

Թեստավորում 45

Հաստատված դեպք 4

Ստացիոնար բուժվողներ 20

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10165 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին