Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ու Ուկրաինան գնում են փոխզիջման ուղղությամբ. Միխայիլ Պոդոլյակ

13 Մարտ, 2022 11:40
Ռուսաստանն ու Ուկրաինան գնում են փոխզիջման ուղղությամբ. Միխայիլ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակի։

«Հենց որ փոխադարձ իրավական ձևաչափերը մշակվեն, կնշանակվի հանդիպում՝ բանակցությունների չորրորդ փուլը, դա կարող է վաղը, մյուս օրը լինել, երևի պետք չէ ավելի առաջ գնալ և պարզապես խոսակցություններ վարել։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այժմ փորձում ենք այդ հարցերը «փաթեթավորել» իրավական ձևաչափերի մեջ»,- ասել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ երբ պատրաստ լինի փաստաթղթի ավարտական տարբերակը, կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և կստորագրեն այն։

 

Լրահոս

Դիտել ավելին