Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. հայտնաբերվել է «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատի 25-ամյա փրկարարի կախված դին

12 Մարտ, 2022 22:16
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. հայտնաբերվել է «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատի 25-ամյա փրկարարի կախված դին

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված: 

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում: 

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:

 

Լրահոս

Դիտել ավելին