Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել՝ Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ

12 Մարտ, 2022 16:59
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել՝ Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ

 ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: 

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Meta ընկերության (ընկերության կազմում են մտնում Facebook-ը և Instagram-ը, WhatsApp-ը, Messenger-ը) դեմ վերջինիս քաղաքականության պատճառով, որը թույլ է տվել իր հարթակներում անել հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին