Կարևոր իրադարձություններ

Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացին աջակցում է նաև Ադրբեջանը. Չավուշողլու

12 Մարտ, 2022 13:55
Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացին աջակցում է նաև Ադրբեջանը. Չավուշողլու

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: 

Մևլութ Չավուշողլուն իր հայ գործընկերոջ հետ բանակցություններն անվանել է «շատ կառուցողական և արդյունավետ»։ Այս մասին փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև քայլերը դրական են ընկալվում նաև Ադրբեջանի կողմից։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները նախկինում երկու հանդիպում են անցկացրել հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Թուրք նախարարի խոսքով՝ Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացին աջակցում է նաև Ադրբեջանը։

Միրզոյանն իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը առանց նախապայմանների։

Միրզոյանը նաև նշել է, որ Երևանը վճռական է Հարավային Կովկասում խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերի հարցում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին