Կարևոր իրադարձություններ

Երևանում հյուրանոցի մաքրուհին ռուս հյուրերից գողացել է 2000 ԱՄՆ դոլար

12 Մարտ, 2022 13:17
Երևանում հյուրանոցի մաքրուհին ռուս հյուրերից գողացել է 2000 ԱՄՆ դոլար

Մարտի 7-ին ժամը 23։40-ին ոստիկանություն է ահազանգել Վարդանանց փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ իրենց հյուրանոցում բնակվող հյուրերից մեկի մոտից գողացել են 2000 ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ մարտի 3-ին, ժամը 15։00-ից մինչև մարտի 6-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցի մաքրուհիներից մեկը, օգտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 27-ամյա Վլադիսլավ Պ-ի և 28-ամյա Ալեքսանդր Շ-ի՝ սենյակնաներում չգտնվելու հանգամանքից, նրանց գումարները գողացել է։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է հյուրանոցում որպես մաքրուհի աշխատող Արարատի մարզի բնակչուհի՝ 53-ամյա Ալլա Ս-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մաքրուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին