Կարևոր իրադարձություններ

Արդեն հինգերորդ օրն է շուրջ 100 հազար բնակիչ զրկված է գազամատակարարումից. ԱՀ պետնախարար

12 Մարտ, 2022 12:53
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Արդեն հինգերորդ օրն է շուրջ 100 հազար բնակիչ զրկված է գազամատակարարումից. ԱՀ պետնախարար

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Արդեն հինգերորդ օրն է շուրջ 100 հազար բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, այդ թվում՝ ջեռուցումից և տաք ջրից։ Իսկ այս դժվարությունների պատճառը ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին ու մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից միակ գազատարին ու վերանորոգել այն։

Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի հսկողության տակ։

Միաժամանակ խոշոր և փոքր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։

Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցագործությունը և հայությանը վտարել Արցախից, մինչդեռ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին