Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն կմասնակցի՞ նախագահի երդմնակալությանը. «Հրապարակ»

12 Մարտ, 2022 08:05
Գարեգին Բ-ն կմասնակցի՞ նախագահի երդմնակալությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական արարողակարգի համաձայն, ՀՀ բոլոր նախկին նախագահներին հրավիրատոմսեր են ուղարկել՝ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի լիազորությունները ստանձնելու հատուկ նիստին մասնակցելու, սակայն ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ենթադրվում է՝ նաեւ Արմեն Սարգսյանը, չեն մասնակցի արարողությանը, որը նախատեսվում է անցկացնել մարզահամերգային համալիրում։

Ըստ արարողակարգի, ողջույնի խոսքով պետք է հանդես գա նաեւ Վեհափառը։ Գարեգին Երկրորդը մասնակցելո՞ւ է, թե՞ ներկայացուցիչ կգործուղվի․ երեկ մեր հարցին Մայր Աթոռի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տեր Եսայի քահանան փոխանցեց, որ Մայր Աթոռը հրավեր ստացել է, եւ Վեհափառը կմասնակցի արարողությանը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին