Կարևոր իրադարձություններ

Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի․ ԱԻՆ

11 Մարտ, 2022 22:43
Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները։

Տավուշի, Լոռու և Սյունիքի (բացառությամբ Կապան քաղաքի) մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք) և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է:
 

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին