Կարևոր իրադարձություններ

Երևանում 23–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին և կողաշրջվել

11 Մարտ, 2022 22:05
Երևանում 23–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին և կողաշրջվել

Մարտի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած  Opel Vectra մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց  210 /1 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանն ու կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով  ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թփվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին