Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն առաջիկայում կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ

11 Մարտ, 2022 18:08
ՀՀ-ն առաջիկայում կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ

 Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են:

Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

 

Լրահոս

Դիտել ավելին