Կարևոր իրադարձություններ

Մենք առաջարկել ենք մի բան, որը չենք կարող երաշխավորել․ Բորելը՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստման մասին

11 Մարտ, 2022 16:07
Մենք առաջարկել ենք մի բան, որը չենք կարող երաշխավորել․ Բորելը՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստման մասին

Արեւմուտքը սխալ է թույլ տվել՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցություն խոստանալով, կարծում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այս մասին նա հայտարարել է LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կան պահեր, երբ մենք կարող էինք ավելի լավ գործել: Օրինակ, մենք առաջարկել ենք մի բան, որը չենք կարող երաշխավորել, մասնավորապես Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, դա այդպես էլ չի իրականացվել: Ես կարծում եմ, որ սխալ էր տալ խոստումներ, որոնք չէինք կարող իրագործել»,- ասել է նա։

Բացի այդ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ Արևմուտքը սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելիս։

«Այսպիսով, մենք կորցրինք Արևմուտքի հետ Ռուսաստանի մերձեցման հնարավորությունը»,-ասել է Բորելը:

 

Լրահոս

Դիտել ավելին