Կարևոր իրադարձություններ

Պետք է անհապաղ պատրաստել հակաճգնաժամային միջոցառումների երրորդ փաթեթը. ՌԴ վարչապետ

11 Մարտ, 2022 15:58
Պետք է անհապաղ պատրաստել  հակաճգնաժամային միջոցառումների երրորդ փաթեթը. ՌԴ վարչապետ

Ռուսաստանի իշխանությունները պետք է անհապաղ նախապատրաստեն հակաճգնաժամային միջոցառումների երրորդ փաթեթը՝ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին։

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության կայունության բարձրացման կառավարական հանձնաժողովի նիստում։

Նա հիշեցրեց, որ առաջին հակաճգնաժամային փաթեթն արդեն հաստատվել է խորհրդարանի կողմից, երկրորդը Պետդումա է ներկայացվել այս շաբաթ։

«Պետք է օպերատիվ նախապատրաստել օրենսդրական նախաձեռնությունների երրորդ փաթեթը, ինչպես նաև մի շարք կանոնակարգեր»,- ասաց կառավարության ղեկավարը։

 

Լրահոս

Դիտել ավելին