Կարևոր իրադարձություններ

Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր կան. Պուտին

11 Մարտ, 2022 15:37
Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր կան. Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե ամեն օր ընթացող բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում։ Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, նախ այն մասին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները, որոնք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական տեղաշարժեր, ինչի մասին հայտնել են մեր կողմից բանակցողները։ Ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ այս ամենի մասին»,- ասել է Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին