Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը պատվաստվել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափով

11 Մարտ, 2022 14:07
Հեղինակ՝ Համբարձում Մաթևոսյան
Փոխվարչապետը պատվաստվել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափով
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը պատվաստվել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափով: Այս մասին նա հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում.
 
«Այսօր պատվաստվեցի՝ ստանալով COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։
 
Ինչո՞ւ երրորդը․
 
 Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար,
 Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին։
 
Սիրելի՛ քաղաքացիներ,
 
Իհարկե, ի ուրախություն բոլորիս, ներկայում համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնենք մեր զգոնությունը։
Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։
 
Առողջ եղեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին