Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Նռնակի պայթյուն Զովունիում․ հայտնաբերվել են նախկին ամուսինների դիեր (լուսանկար)

11 Մարտ, 2022 12:12
Նռնակի պայթյուն Զովունիում․ հայտնաբերվել են նախկին ամուսինների դիեր (լուսանկար)

Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։

Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ 

Նախնական տվյալներով`նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

 

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին