Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմը» շարունակում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցիկ գազի մատակարարումը

11 Մարտ, 2022 11:43
«Գազպրոմը» շարունակում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցիկ գազի մատակարարումը

«Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա տարանցիկ Ուկրաինայի տարածքով, լրագրողներին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

«Գազպրոմը» ռուսական գազը Ուկրաինայի տարածքով տարանցման համար մատակարարում է կանոնավոր ռեժիմով՝ եվրոպացի սպառողների հայտերին համապատասխան՝ 109,5 մլն խմ»,- ասաց նա։

Այս ծավալը համապատասխանում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման երկարաժամկետ վերապահումներով (օրական մոտ 109,5 մլն խմ) մատակարարումներին։

Հինգշաբթի՝ մարտի 10-ի դրությամբ, հայտերը նույնպես կազմել են 109,5 մլն խմ:

Ընդհանուր առմամբ, Եվրոպան վերջերս ավելացրել է գազի հանումները պահեստարաններից և զգալիորեն ավելացրել է գազի գնումները Ռուսաստանից՝ ցուրտ եղանակի, քամու բացակայության, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով տեղում գների աճի ֆոնին։

 

Լրահոս

Դիտել ավելին