Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն չի կարող արագացնել Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը․ դա ապտակ կլինի այսքան ժամանակ սպասող երկրների համար․ Մարկ Ռյուտենի

11 Մարտ, 2022 11:38
ԵՄ-ն չի կարող արագացնել Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը․ դա ապտակ կլինի այսքան ժամանակ սպասող երկրների համար․ Մարկ Ռյուտենի

Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով հայտարարություն է հրապարակվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ երկրները կշարունակեն «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնություն ցուցաբերել ուկրաինացի փախստականներին։

ԵՄ-ի պետությունները խոստացել են նաև պատերազմի ավարտից հետո «աջակցություն ցուցաբերել Ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»:

Ըստ փաստաթղթի՝ Եվրահանձնաժողովը պետք է եզրակացություն տա Եվրամիություն մտնելու ուկրաինական հայտի վերաբերյալ, իսկ մինչ այդ նախատեսվում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Կիևի հետ։

«ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա: Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում են անդամակցության գործընթացին»,- ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտենին։

«Մենք չպետք է փոխանցենք ուկրաինացիներին այնպիսի տպավորություն, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ մոտ օրերս»,- հավելել է նրա լյուքսեմբուրգցի գործընկեր Քսավյեր Բեթելը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին